Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց Հայրիկյանի դիմումը. Առավոտ (տեսանյութ)
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կիրակի՝ նոյեմբերի 15-ին, նիստ էրգումարել, որի ընթացքում քննարկվում էր ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանի դիմումը: Պարույր Հայրիկյանը իր դիմումով պահանջում էր կասեցնել հանրաքվեն: Նիստի ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նկատեց, որ հանձնաժողովը բարեփոխում եզրույթի փոխարեն փոփոխություն եզրույթը: Նա նշեց, որ հանձնաժողովը գործնական եւ օրինակելի մոտեցում է ցուցաբերել: Պարույր Հայրիկյանը հավելեց, որ վերաքննիչ վարչական դատարանը նույն բովանդակությամբ գործ է քննում, ըստ նրա, դա բավարար հիմք է, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կասեցնի հանրաքվեն: «Եթե որպես պետական մարմին՝ դուք ի վիճակի չեք արձանագրել այս կոպիտ խախտումով ընթացակարգը շարունակելու հնարավորությունը, ապա նաեւ որպես անհատ քաղաքացիներ կոչ եմ անում ձեզ, ոչինչ չի պակասի, ես 18 տարուց ավել եմ անցկացրել բանտերում, եթե դուք մի 2 տարի անցկացնեք բանտերում հանուն Հայաստանի, բայց ոչ մի բան չի սպառնում: Ընդամենը կոչ եմ անում նույնիսկ դիմել գործադուլի»,- ասաց նա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով