A
A
Մինչև այսօր ինչն էր խանգարում իշխանություններին օգնել գյուղացուն. ագարակցի (տեսանյութ)
«Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակիցներն այսօր քարոզարշավ անցկացրին Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեվազ համայնքներում: Անցնելով ավտոմայրուղում իրենց բերքն ու բարիքը վաճառող գյուղացիների կողքով, քարոզարշավի մասնակիցները գովեցին վաճառքի դրված թթի ու խաղողի օղիները, կախանները, չիրն ու չամիչը, թեև չօգտվեցին իրենց հյուրասիրել ցանկացող վաճառողների կամեցողությունից: ԲՀԿ -ական Միքայել Մելքումյանը գյուղամիջում հավաքված բնակիչների սիրտը շահելու նպատակով շտապեց հանգստացնել նրանց, ասելով, թե քամուց տուժված ընտանիքները աջակցություն կստանան մարզպետարանից: Գյուղացիներից մեկը հարցրեց, թե մինչև այսօր ինչն էր խանգարում, որ բոլոր մարզպետները, գյուղապետերը, նախարարներն ու պատգամավորները ժողովրդին օգնեին: Մանրամասները՝ տեսանյութում