Քամին քշել է տան կտուրը, փլուզել պատերը. երեխաները քնում են բաց երկնքի տակ
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքը նոյեմբերի 13-14-ի ուժեղ քամուց կրել է խոշոր չափի վնասներ:
Տուժել է նաև համայնքի բնակիչ Էդիկ Հովհաննիսյանի նորակառույց տունը: Էդիկը վերջերս է վերադարձել արտագնա աշխատանքից և հասցրել էր վերանորոգել տունը:
Այժմ ստիպված է այն նորից վերակառուցել: Քամին փլուզել է տան պատերը, քշել կտուրը:
<<Պետությանը մի երկու լումա պարտք ենք լինում, գալիս են, ինչ կա չկա տանում են, իսկ հիմա իմ ընտանիքը մնացել է բաց երկնքի տակ: Երկու երեխաներիս հազիվ եմ պաշտպանում անձրևից, ստիպված են լինում քնել խոնավության պայմաններում>>,-ասում է Էդիկը:
Էդիկ Հովհաննիսյանը տունը նորոգելու համար խախսել էր 1 մլն դրամ, սակայն հիմա մտածում է, թե որտեղից պետք է պարտք անի տան կտուրը, փլուզված պատերը վերականգնելու համար:
Ագարակ գյուղն արդեն երրորդ օրն է հոսանքազրկված է: