Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայում ահաբեկչությունն իրականացրել են 3 խմբեր

Քաղաքականություն
151115035539_france_molins_624x351_epa_nocredit

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որի արդյունքում մահացել է 129 մարդ և վիրավորվել ավելի քան 350-ը, իրականացրել են 3 խմբեր, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը, հաղորդում է BBC-ն:

"Մենք պետք է  բացահայտենք որտեղից են նրանք եկել ւ ով է նրանց ֆինանսավորել",- լրագրողներին ասաց դատախազը: Ըստ նրա՝ սպանվել են 7 ահաբեկիչ, նրանք բոլորը եղել են լավ զինված և կրել են մահապարտի գոտիներ: Որբաթօրյա ահաբեկչական ակտերը տեղի են ունեցել կինոթատրոնում, մեծ ստադիոնի շրջակայքում , ինչպես նաև ռեստորանների և բարերի մոտակայքում: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական " Իսլամական պետություն" խմբավորումը: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը յահտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Սիրիայում " Իսլամական պետության" դիրքերին: Րիա Նովոստիի փոխանցմամբ հայտնի են դարձել ահաբեկիչ-մահապարտներից 3-ի անունները: Նրանց թվում են 29-ամյա Իսմայիլ Օմար Մոստեֆան, որը Ֆրանսիայի քաղաքացի է: Նրա անունի իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր և Շարտր քաղաքի քաղաքապետ Ժան-Պիեր Գորժը: Ավելի վաղ սերբական Բլից թերթը հրապարակել էր ևս մեկ ահաբեկչի անուն, դա Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամեդն է: Երրորդ ահաբեկիչը՝Աբդուլաբակե Բ-ն է, հաղորդում է Le Figaro-ն: