«Սենց որ գնա, դուք փող էլ կտպեք» (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի մասնակիցների այցը Սյունիքի մարզի Կապան քաղաք: Հրայր Թովմասյանը կապանցիներին բացատրում էր, թե ինչ է արել «ԱՅՈ»-ի շտաբը. «Մենք երկու բրոշուր ունեք, էստեղ 90 էջ կա, բացատրել ենք՝ ինչ կարանք անենք, ոնց փոխենք: էս մյուսն էլ մի քիչ փոքր է, մի քանի կետով է նշված ամեն ինչ, նայեք, եթե ոչի ասածը միայն այն է, որ ԱՄՆ-ն Սահմանադրություն չունի, որ բրոշուրները բոլորին բաժանված չեն, դրա համար պետքա դեմ լինել, ես չգիտեմ ինչ ասեմ»: «ՀՀԿ-ի տպած սահմանադրությունը մեզ տվել են՝ որպես պետական փաստաթուղթ»,- բարկացած արձանագրում է «ոչ» քարոզող Ազատ Արշակյանը ու հավելում՝ սա միայն թռուցիկ է՝ ոչ ասենք պետական թռուցիկներին. «Ասում եք ես էլ տպեմ, ո՞նց տպեմ, թուղթը ձեր ձեռքումա, տպարանը ձեր ձեռքումա, իշխանությունը ձեր ձեռքումա, ո՞նց տպեմ: Սենց որ գնա, դուք փող էլ կտպեք»: Մանրամասները՝ տեսանյութում