Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ՀՀԿ-ի չարաճճի երեխան, որ ամենալավ միտքն է արտահայտել

Քաղաքականություն
quchak-2

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչներին դիմավորելով՝ «Այո եւ Ոչ» քարոզողներին առաջարկեցին ֆուտբոլ խաղալ, սակայն քարոզողները նախընտրեցին խաղալ միայն աշխատանքից հետո։ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր ելույթը սկսեց՝ մարդկանց վստահեցնելով, որ նոր սահմանադրությամբ ընդդիմությանը տրվելու են լծակներ՝ մասնակցելու երկրի կառավարմանը. «Իսկապես փոփոխությունների կարիք կա հանրապետությունում, այս փոփոխությունները կարող են խորհրդանշական մեկնարկը լինել»։ Ֆարմանյանը հորդորեց մարդկանց գիտակցաբար քվեարկել, կապ չունի՝ այո թե ոչ ու հավելեց. «Չնայած մենք կուզենք, որ այո ասեք»: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գիտակցում է, որ երկրի վիճակը վատ է ու մարդկանց ասում է, որ նախագահն առաջարկում է փոփոխություններ՝ վիճակը բարելավելու համար. «Չգիտես ինչի ընդդիմությունը ասում, եթե ՀՀԿ- ական է ասում, ուրեմն տակը մի բան կա, չէ, էտենց չի: Մի հատ կոպիտ համեմատություն եմ անում, դասարանում լինում է չէ չարաճճի երեխա, բայց երբեմն նա ամենալավ միտքն է արտահայտում, հիմա էստեղ է, ՀՀԿ-ն է առաջարկը արել ու լավ առաջարկ է արել»: Այս ելույթներից հետո մարդիկ տեղից բղավեցին. «Այ մարդ, ոչ մեկին չենք հավատում, բան էլ չենք հասկանում»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթի ժամանակ մի մարդ սկսեց բղավել. -Դու հանրապետականի թեւի տակ խաղ ես տալիս, սութի ընդդիմադիր ես, ի՞նչ ես ուզում -Բայց ի՞նչ անեմ, որ գոռում եմ հեռացի, չի հեռանում, գոռամ, ի՞նչ դրանից,- ասաց պարոն Մելքումյանը: - Վախի մթնոլորտում եք դուք աշխատում: -Դե ով վախի, ով՝ չէ, դու ի՞նչ ես անում, արի գնանք միասին պայքարենք: - Ես շատ բան եմ անում, իսկ դու կախված ես նախագահից, դու ու ամբողջ ԲՀԿ-ն Այս բանավեճին խառնվեցին մյուս այո քարոզողները ու վերջում բոլորով գնացին ֆուտբոլ խաղալու: