Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿԵ-ն ՊՆ-ին կաջակցի ռազմական տեխնիկայի բեռնման հարցերում

Պաշտոնական
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Արձանագրելով համագործակության առկա փորձը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի Ընկերությունը Պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր: Սերգեյ Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում: ՀԿԵ