Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործնական պարապմունք ոստիկանությունում՝ հանրաքվեին ընդառաջ (տեսանյութ)

Պաշտոնական
00222-11-11-15-1

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հաստատած պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Պարապմունքի թեմայի քննարկումից հետո Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին: Համապատասխան ծառայությունների պատասխանատուները ներկայացրին ձեռնարկվող միջոցառումները և ժամանակացույցով նախատեսված խնդիրների իրականացման ընթացքը: Մասնավորապես նշվեց, որ հանրաքվեի օրը ծառայության պատրաստվող ոստիկաններին հրահանգվել է բացառապես գործել «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների շրջանակում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ստուգել նրանց իմացության մակարդակը: Քննարկվեցին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման ընթացքը, կազմակերպություններից ու քաղաքացիներից ստացվող առաջարկների քննարկման և օպերատիվ արձագանքման մեխանիզմները: Հատուկ ուշադրություն դարձվեց նախնական ընտրական ցուցակների ճշգրտման, ինչպես և այդ աշխատանքում շահագրգիռ կազմակերպությունների ու սրտացավ քաղաքացիների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու միջոցներին: Հունան Պողոսյանը ծառայությունների ղեկավարների ներակայացրած առաջարկների հիման վրա տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: