Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեալիթի շոու. Այո և Ոչ՝ ուղիղ եթերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ayovoch

Նոյեմբերի 12-ին մեկնարկելու է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում ոչ ստանդարտ «Այո եւ Ոչ» հեռուստանախագիծը: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական  ու հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում  եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում: Դեբատներ, քննարկումներ ու հանդիպումներ քաղաքացիների հետ: Յուրաքանչյուր խումբ փորձելու է համոզել հայրենակիցներին, թե ինչու պետք է սահմանադրական փոփոխություններին քվեարկել կողմ կամ դեմ: Գրեթե մոռանալ անձնական կյանքն ու պայքարել համոզմունքների համար: Ամեն օր լինել նոր բնակավայրում, հանդիպել նոր լսարանի հետ, սեղան նստել միասին և անընդհատ փոխել գիշերակացի վայրը. մի խոսքով՝ ռեալիթի շոու. հեռուստադիտողները կարող են հետևել այոականների ու ոչականների ամեն մի քայլին: Այոներն ու ոչերը միաժամանակ և նույն հարթակից ներկայացնելու են իրենց տեսակետերը՝ դեմ առ դեմ: Քաղաքական հռետորաբանության վրա մասնակիցները հույսը չեն դնում, լինելու են այնպիսին, ինչպիսին կան՝ մարդկանց հետ խոսելու են պարզ ու հասկանալի լեզվով: Քաղաքական հակադիր հայացքներ ունեցողներն ու նախկինում համատեղ ճանապարհ անցնելու անհնարինությանը հավատացողները 20 օր առավոտից երեկո լինելու են նույն հարկի տակ: Իրենց ուղղությունների ու թիմակիցների հետ նախագծի մասնակիցները կծանոթանան նոյեմբերի 12-ին ու կմեկնեն Այոն և Ոչը քարոզելու: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում, ամեն օր ժամը 11:00-23:00, նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը: Հեռուստանախագիծը «Արմնյուզի» և «Ա1+»-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդմեջ հեռարձակվելու է «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքում: Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր է լինելու դիտել նաև «Արմնյուզի» եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստատեսությունների հետ: Նրանք ևս միացել են հեռուստանախագծին և կարող են վերահեռարձակել եթերը։ Թիմերի անդամների ու ուղղությունների մասին կհայտարարվի մեկնումից մեկ ժամ առաջ՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: unnamed (4)