Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻՖԸ ՑՐՎԵՑ ԵԹԵՐՈՒՄ

Մարզեր

Չնայած 2006թ. հունվարի 1-ից հանրապետության տարածքում բնակչությանը ցուցաբերվող առաջնային բուժօգնությունը տրամադրվում է անվճար, այնուամենայնիվ Գավառի պոլիկլինիկայում շարունակում են գումարներ վերցնել տրամադրվող ծառայությունների դիմաց: Այս մասին պարզ դարձավ փետրվարի 12-ին «Քյավառ» հեռուստաընկերության «Ասպարեզ» հաղորդաշարի ժամանակ, որի հյուրն էր Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը:

Ուղիղ հեռախոսակապի միջոցով հեռուստադիտողները նշեցին, որ լաբորատոր եւ այլ ծառայությունների համար նրանք 2 օր առաջ վճարել են 1000-ից 2000 դրամ: Գավառցիները մտավախություն ունեն, որ «անվճար ծառայություն» ասվածը կրելու է զուտ ձեւական բնույթ, քանի որ քաղաքացիների մեծ մասը չի փորձում բարձրաձայնել շորթվող գումարների մասին: Առողջապահության վարչության պետը խոստացավ հետեւողական լինել եւ պարբերաբար անցկացնել մոնիտորինգ՝ ավճար բժշկական ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Ավելացնենք, որ մարզում բժշկական ծառայություններ մատուցող հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը Գուրգեն Դավթյանը գնահատում է բավարար: Անմխիթար վիճակում են գտնվում հատկապես Վարդենիսի եւ Ճամբարակի պոլիկլինիկաները, իսկ Գավառի պոլիկլինիկան Համաշխարհային բանկի միջոցներով վերազինվել է եւ պատրաստ է սպասարկել բնակչությանը:

Գավառի «Քյավառ» հ/ը