Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրը մենահամերգ կունենա Լոնդոնում

Հասարակություն
aznavur11

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 3-ին մենահամերգ կունենա Լոնդոնի Royal Albert Hall-ում: Այս մասին տեղեկացնում է Independent.co.uk կայքը: 89-ամյա շանսոնյեի համերգի տոմսերի գինը սկսվում է 75 ֆունտ ստերլինգից, որը համարժեք է 54 հազար դրամի: Ի դեպ, VIP սրահի բոլոր տոմսերը սպառված են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին էլ Շառլ Ազնավուրը մենահամերգ ունեցավ Երեւանում: