ԵԽ պատգամավորը հրադադարի խախտման մասին հարցադրում է հղել ԵԽ նախագահին
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» Մամուլի հաղորդագրություն ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին Երևան, սեպտեմբերի 30, 2015 Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ‹‹Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների›› խմբի համակարգող Դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ և փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, և ընդլայնվելով մինչև Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր: Դոկտոր Թեննոքը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, ընդգծել է սեպտեմբերի 26-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված առաջարկի կարևորությունը: Ըստ այդ առաջարկի ԵԱՀԿ-ի մեխանիզմներ պետք է հաստատվեն՝ շփման գծում հրադադրի խախտումները բացահայտելու նպատակով: Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հստակ հասկանալ, թե որ կողմն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին դիմելիս՝ Դոկտոր Թեննոքը խնդրել է անդրադառնալ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ առաջարկին: Նա նաև խնդրել է ներգրավել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հերբերտ Զալբերին : ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) ողջունում է պարոն Թեննոքի նախաձեռնությունը: ‹‹Ուրախ եմ Չարլզ Թեննոքի նախաձեռնության կապակցությամբ և վստահ եմ, որ Եվրոպական միությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դեր է խաղում այս հակամարտության խաղաղ լուծման համար››: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը: