Աշխարհը Սերժ Սարգսյանից ուրիշ բան էր սպասում (տեսանյութ)
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանը պետք է բաժանել երկու մասի` առաջինը բուն վեհաժողովն է, երկրորդը՝ սակարկությունների փուլը»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա՝ կարևորագույն հարցը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տեսակետների ճշտումն էր հատկապես սիրիական հարցի հետ կապված. «Պետք է նշել, որ սիրիական հարցում և Ասադի ճակատագրի շուրջ արդեն իսկ ձեռք է բերվել համաձայնություն, և այս պահին ընթանում են զուտ տեխնիկական գործընթացներ: Այս տրամաբանության մեջ է նաև ռուսական ավիացիայի տեղափոխությունը Մերձավոր Արևելք»: Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ հնչած ելույթներից ամենաուժեղը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթն էր. «Այն ամենամոտն էր իրականությանը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին՝ Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ այն հզոր էր այնքանով, որքանով որ հզոր է Հայաստանը: «Նա խոսում էր այն հզորությամբ, ինչպես կա երկիրը: Պետք է ասել, որ աշխարհը Սերժ Սարգսյանից սպասում էր ոչ թե ելույթ Հայաստանի խնդիրների մասին, այլ՝ թե ինչ կասի բազմաթիվ կոնֆլիկտներ հաղթահարած հայ ժողովրդի նախագահը»: