ՀԾԿՀ-ն հրապարակել է աուդիտի արդյունքները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։ Հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ այստեղ Ի դեպ, Նախաբանում նշված է. «Սույն ուսումնասիրությունը հիմնված է մեր սեփական ենթադրությունների և ՀԾԿՀ կողմից գրավոր, բանավոր և էլեկտրոնային ձևաչափով ներկայացված տվյալների վրա: Աշխատանքի ընթացքում մենք հիմնվել ենք այդ տեղեկատվության արժանահավատության վրա և մենք պատասխանատվություն չենք կրում դրանց ճշգրտության և/կամ ամբողջականության համար»: