Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Տեր-Գուլանյանը կնոջն ասել է, որ զինվորական հագուստը պատրաստի (տեսանյութ)

Քաղաքականություն
5RJyMrg3pwE

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կնոջն  ասել  է,  որ  իր զինվորական  հագուստը պատրաստի՝ մարտական առաջին գիծ մեկնելու համար։ Ճիշտ է, ինքը դեռ պետք զինվորական կոշիկներ գնի, քանի որ դրանք մաշվել են.  «Ճշմարիտ մտավորականը նա է, որն այսօր զինվորի կողքին է»։  Մերուժան Տեր-Գուլանյանը  կարծում է, որ ՊՆ-ը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այդ ճշմարիտ մտավորականներն այս լարված իրավիճակում հայտնվեն առաջին գծում։ Ի դեպ,  այսօր լրագրողները փորձում էին  Մերուժան Տեր-Գուլանյանի տեսակետն իմանալ ռաբիս երգիչ Արմենչիկին  վաստակավոր արտիստի  կոչում տալու առիթով։  Նա  ողբերգություն չի համարում.  «Դա ծիծաղելի է»։  Նա տեղեկացրեց, որ երկու օր առաջ հանդիպել է  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինս վստահեցրել է, թե Արմենչիկի թեկնածությունն  ինքը չի առաջարկել։ Իսկ թե ով է առաջարկել՝ չի ասել։ Մանրամասները տեսանյութում