Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբևէ չդնել վերջակետ (տեսանյութ)

Մշակույթ
ruzanna

Չդնել վերջակետ, որը կընդհատի ստեղծագործական մտքի զարգացման ընթացքը: Նրա «Գարունը» կամերային նկարից վերափոխվեց գարունն ու երիտասարդությունը մարմնավորող մոնումենտալ կտավի: Դստեր`Անահիտի դիմանկարը եղնիկի հետ էտյուդը` առիթ դարձավ «Ձգտում» կտավի ստեղծմանը: Սա էր Հովհաննես Զարդարյանի արարման սկզբունքը: Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նկարչի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք թե թեմատիկ և թե գեղարվեստական առումով առանձնանում են Զարդարյանի հայտնի գործերից և հնարավորություն ընձեռում վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը: «Գաղթ» կտավը 1828 թվականին Իրանից հարկադրաբար տեղահանված և իրենց պատմական հողերում վերաբնակեցված հայերի պատմությունն է: Գաղթի թեման մոտ էր նկարչին, նրա ընտանիքը Ցեղասպանության ժամանակ հեռացել էր Կարսից, և նկարիչը իր ողջ կյանքի ընթացքում երազում էր տեսնել իր կորուսյալ հայրենիքը: 1970-ականներին նորից անդրադարձավ «Գաղթին»: Պաստելով կատարված էսքիզները նախատեսվում էին 5 մետրանոց կտավի համար, որը ցավոք չիրականացավ: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը: