Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը կպայքարի 3-րդ տեղի համար

Սպորտ
sport-chess-foto

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կպայքարի 3-րդ տեղի համար: Երեկ տեղի ունեցած 7-րդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց լեհ Կարինա Շեպկովսկա-Հորովսկայի հետ: Նա այժմ 4 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանը գործնականում կորցրել է առաջին տեղը գրավելու հնարավորությունը, քանի որ մրցաշարը գլխավորող Ալինա Կաշլինսկայան եւ Յոլանտա Զավադսկան մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 1,5 միավորի առավելություն ունեն մեր շախմատիստուհու նկատմամբ: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի մրցաշարի ետնապահ, ռումինուհի միջազգային վարպետ Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ: Այդ պարտիայում նրան անպայման հաղթանակ է հարկավոր, որպեսզի մնա առաջին եռյակում: