Ռիչարդ Բոնան կփորձի հիացնել նաև հայերին (տեսանյութ)
Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ելույթ է ունենալու ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազմեն Ռիչարդ Բոնան ՝ «Երևան ջազ ֆեստ 2015» միջազգային փառատոնի շրջանակներում։ Նա շեշտում է, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, բայց շատ տպավորված է ։ Հուսով է՝ իր երաժշտությամբ կկարողանա հիացնել նաև հայ հանդիսատեսին։ «Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում և կարող եմ ներկայանալ իմ արվեստով , ինչը ինձ համար ևս շատ կարևոր է ։ Ես սովորաբար դա եմ անում , որտեղ էլ որ լինեմ։ Շատ ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում լինելու համար ։ Ուզում եմ ուղղակի իմ ալբոմով ցույց տալ, թե որքան խորը երաժշտություն է բլյուզը և աշխարհի բոլոր մշակույթներում էլ այն ազդեցություն ունի, պարզապես չեն ասում բլյուզ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռիչարդ Բոնան։ Մանրամասները՝ տեսանյութում