A
A
Հայկակական զույգը` աշխարհի չեմպիոն
Հայաստանը ներկայացնող առագաստանավորդներ Միշել Զաքարյանը եւ Ջերեմի Իալենտին հաջող են հանդես եկել Ֆրանսիայի Կառնակ քաղաքում կայացած առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, կատամառան դասի մրցումներում մեր զույգը հաջողությամբ հաղթահարել է բոլոր 10 մրցափուլերը եւ առաջինն է հատել եզրագիծը: Նրանք այդ դասում հռչակվել են աշխարհի չեմպիոններ:
Նշենք, որ մեր մարզիկները մարզվում են Սեւանի ջրային ձևերի մարզադպրոցի մարզաբազայում` անձնական մարզիչ Հայկ Սուքիասյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Սմբատ Հակոբյանը:
