Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն
սահման

Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել. այս մասին ֆեյսբուքում հայտնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու եւ ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները: Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունը ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար:

Բայց այս մասին գրում եմ, որովհետեւ կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ՝ այսպիսի տղաները բազմաթիվ են եւ հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը: Բարի ծառայություն ձեզ, տղաներ»,- գրել է պատգամավորը: