Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տգեղ կեցվածքով հանդիպում էին Սերժ Սարգսյանին, եւ իր լուսանկարիչն այդ տգեղ տեսարանները ցուցադրում էր» (տեսանյութ)

Քաղաքականություն
0f802fc5bcad6ec8b227494e511686ce

ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ, եւ բոլոր այն անձինք, որոնք Սերժ Սարգսյանի հրամանով ընդգրկված են բարեփոխումների հանձնաժողովի մեջ, հեղինակություն չեն վայելում հասարակության շրջանակներում՝ ասում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի նախ ապահովվեն այս երկու տարիները` մինչեւ 2018թ.: Եւ 2-րդը, իհարկե, ցանկություն ունի հավերժ մնալ եւ հավերժ պաշտոնավարել: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ մեզ առաջարկում է, դա ոչ միայն Սերժ Սարգսյանի ցանկությունն է` նորից վերարտադրվելու, այլ միտված է մեր ինքնիշխանության դեմ»: Տիկին Փոստանջյանը միտումնավոր չի մասնակցել բարեփոխումների շուրջ անցկացված խորհրդարանական լսումներին` դրանք համարելով շինծու եւ իրականությունը խեղաթյուրող գործընթաց: Նա ափսոսում է նաեւ այն քաղաքական գործիչների, մասնավորապես ընդդիմադիրների համար, որոնք գնացին ու սեղմեցին Սերժ Սարգսյանի ձեռքը. «Այն տգեղ նկարները, երբ գնում էին ու շատ տգեղ կեցվածքով հանդիպում էին Սերժ Սարգսյանին, եւ իր լուսանկարիչն այդ տգեղ տեսարանները ցուցադրում էր` փորձելով ցույց տալ հասարակության մոտ, որ ինքը այն անձն է, որ բոլորն իր մոտ գնում են, դա այդպես չէ»: Նա կոչ է անում իր գործընկերներին` հավասարակշիռ քայլեր կատարել եւ եթե սխալվել են, երբեք ուշ չէ, շտկել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ինքը եւս դեմ է սահմանադրական փոփոխություններին եւ հավանաբար կօժանդակի «ոչ»-ի քարոզարշավին, Զարուհի Փոստանջյանը լուրջ չի ընդունում. նրա տեղը, ըստ պատգամավորի, բանտախուցն է. «Ես կարիքը չունեմ իրեն հավատալու, որովհետեւ ինքն է օգնել Սերժ Սարգսյանի մուտքը բարձր պաշտոն ապահովելու համար»: «Ժառանգության» անունից տիկին Փոստանջյանը վստահեցրեց` իրենք ամեն ինչ անելու են` տապալելու այն կեղծ գործընթացը, որ կոչվում է սահմանադրական բարեփոխումներ: