«Ինչ է հայ լինելը` գաղափա՞ր, զգացմո՞ւնք, լեզո՞ւ, թե՞ սեր» (տեսանյութ)
Ինքն իր մեջ հայ լինելու գաղտնիքը փնտրող տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով 22 տարի ծնողների և եղբոր հետ ապրում է Գերմանիայում փորձեց պատասխանել «Կարոտ» մոնոներկայացման միջոցով: Ներկայացման մեջ հնչում են Կոմիտաս, Սայաթ-Նովա, Արամ Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան: «Կարոտը» բեմադրվել է Գերմանիայում և Ավստրիայում: Համազգային թատրոնում էլ կկայանա երեւանյան պրեմիերան: Ներկայացման պրոդյուսերը Լուսինեի եղբայրն է՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ու թեև, նա չի սիրում արվեստների սինթեզը, բայց այս դեպքում գոհ է արդյունքից, քանի որ «շատ գեղեցիկ մի բան է ստացվել»: «Դաշնամուրային ներկայացում»-ը նորույթ է: Ես հավատում եմ Լուսինեին: Նրա մտքերը, երևակայությունը շատ հարուստ են, դրա համար էլ փորձում եմ օգնել նրան, ինչով կարող եմ», - ասում է Սերգեյ Խաչատրյանը։ Ի դեպ, սեպտեմբերի 5-ին և 6-ին կայանալիք ներկայացումների տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը: