Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրաշենցի. «Սովետական միության եսիմ որ թվի ավտոբուսներ են». Ցայգ (տեսանյութ)

Մարզեր
untitled13

Ո՞վ է ներմարզային երթուղիների սպասարկման պատասխանատուն, ո՞վ` վերահսկողը: Որտե՞ղ է ավարտվում սպասարկող ընկերությունների բարեխղճությունն ու դժբախտ պատահարների պատճառ դառնում: Օրեր առաջ Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող "ՊԱԶ 762" մակնիշի ավտոբուսի արգելակները խափանվել են` Կրաշեն գյուղից դեպի Գյումրի ընթանալիս: 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մանրամասները՝ «Ցայգ» հը տեսանյութում