A
A
Եղիա Ներսեսյանը կմեկնաբանի հետո
Մենք բախումների չենք գնալու,- քիչ առաջ լրագրողներին ասել է ակտիվիստ Եղիա Ներսեսյանը։ Սակայն, ըստ նրա, որոշումը կհրապարակեն «Ոչ թալանի» նախաձեռնության անդամները, որոնք հայտարարությունը կանեն քիչ անց։Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի հայտարարությանը, ապա ակտիվիստը կանդրադառնա դրան վաղը։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացրել է է, որ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Եղիա Ներսեսյանը հեռացվել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կազմից՝ «իր հասարակական դիրքը, ինչպես նաև իր հանդեպ առկա վստահությունը չարաշահելու միջոցով իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքագիծ դրսևորելու պատճառով»: