Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում չհեռանալ Բաղրամյան պողոտայից
<Պրոցեսը պետք չէ խաթարել, հուսով եմ նախաձեռնող խումբը ժողովրդի մեծամասնության խոսքը պետք է լսի, շարունակի ճնշման միջոցները, ցանցային մեթոդը օգտագործի՝ հակառակորդին ճնշելու համար>,- քիչ առաջ հայտարարեց <100-ամյակն առանց ռեժիմի> նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ասում է՝ <Ժողովուրդ, դուք չեք վճարելու, ՀՀ քաղաքացին է վճարելու, այս մարդիկ կտրված են իրականությունից; Հակառակորդը չի կարողանում ժողովրդին մաքրել, սա նվաճում է: Ժողովրդին անտեր չենք թողնելու, մենք առաջին օրվանից այստեղ ենք, ամեն ինչով պատրաստ ենք օգնել երիտասարդներին>; Ոստիկաններին պետք չէ լսել՝ հայտարարում է Սեֆիլյանը. <Միշտ այստեղ ենք եղել, այսօր ցուցադրաբար ենք եկել նստելու: Ժողովուրդը հազիվ ընկել է ճիշտ հունի մեջ: Այս ռեժիմը հակաօրինական է, կեղեքող է , բռնատիրական է, կեղեքող է, ժողովուրդն իր տեղում է, իսկ իշխանությունը ժողովրդին է պատկանում, իշխանությունը պետք է ենթարկվի ժողովրդին, եթե այսօր ոչ, վաղը անպայման>: