Վալերի Օսիպյանը զննում է տարածքը (տեսանյութ)
Բաղրամյան փողոցում ոստիկանները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ շրջայց են կատարում: Նրանք ստուգեցին աղբամանները, ստուգում են տաղավարները, որոնք շարված են մայթին: Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ ունեն տեսանյութ, որտեղ երեւում է, որ երեք երիտասարդներ շրջել են փայտերով: Նա խոստացավ ցույց տալ այդ տեսանյութը, եւ արդեն տեւական ժամանակ է բոլոր լրագրողները սպասում ե; Այնուհետեւ ցուցադրեց տեսանյութը, որտեղ ըստ նրա երիտասարդը ձեռքին ուներ ձող: Եղավ կարծիք, որ նա ընդամենը ձողով դատարկ շշերն էր դուրս բերում աղբամանների արանքից; Օսիպյանը կրկին հորդորեց տեղափոխվել Ազատության հրապարակ. Նա ասաց, որ իրենք հանդուրժում են այս ամենը, քանի որ հույս ունեն, որ իրենց բացատրական աշխատանքները կծառայեն արդյունքի; Օսիպյանը զգուշացրեց, որ ժամը 23-ից իրենք չեն հանդուրժի օրենքի խախտումներ;