A
A
Օպերայի շրջակայքում ոստիկանական կուտակումներ են
Ազատության հրապարակի մերձակա հատվածներում այս պահին կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր, այստեղ է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Առկա են շուրջ 3 տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ։ Ոստիկանության ներկայացուցիչների հետ փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված այս ամենը, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ։
Հավանաբար ոստիկանական այսպիսի ներկայությունը Մաշտոցի պողոտայի մերձակայքում պայմանավորված է քաղաքացիների կողմից երեկ երեկոյան այստեղ իրականացրած բողոքի գործողություններով. փորձում են տարածքը հսկողության տակ պահել։
