ՀԾԿՀ-ն էլի խնդիր է ունենալու (տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ՝ երկրում ձևավորվել է երիտասարդների մի շերտ, որն ունենալով արդարության մասին իր պատկերացումները, պայքարում է և որոշ դեպքերում կարողանում է հաջողության հասնել։ «Կա դերային բաժանում, կան մարդիկ, ովքեր փորձում են ղեկավարել, բայց սա իրական սոցիալական բողոք է, ոչ թե քաղաքական»,-ասում է քաղաքագետը։ Նա դրական է համարում, որ ակտիվիստները քաղաքական գործիչների հետ շփվում են որոշակի «հեռավորության» վրա։ Հարցին, թե ի՞նչ կտա ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտը, քաղաքագետը նշեց. «Եթե աուդիտը բացահայտի, որ թանկացումը հիմնավորված չի, կնշանակի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ խնդիր կունենա»։ Երեկ հայտնի դարձավ նաև, որ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործը հայաստանյան կողմն է քննելու։ «Ժամանակի առումով իշխանությունների համար շատ հարմար պահ է ընտրվել՝ այս որոշման մասին հայտնելու համար։ Նրանք ցույց են տալիս, որ ժամանակի խնդիր ունեին այս առումով»,-շեշտեց պարոն Մարգարովը։