Ոստիկանապետը բացատրում է՝ ինչու էր վրդովված (տեսանյութ)
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր։ Երիտսարդները նրան առաջարկեցին նախաճաշել, վերջինս հրաժարվեց: Հարցին, թե որն էր ոստիկանապետի երեկվա վրդովմունքի պատճառը, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ առաջին հերթին Մաշտոցի պողոտայի փակումը, զինված անձանց հայտնաբերումը, խմած մարդիկ։ «Եթե ակցիա է արվում, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալումը մեր կողմից կա, և մենք ենք պաշտպանում քաղաքացուն, իսկ եթե օրենք է խախտվում, չենք կարող հանդուրժել: Ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին՝ մարդիկ խնդիր են բարձրացնում: Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր մարդ քար է շպրտում ոստիկանի ուղղությամբ, այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը Մանրամասները տեսանյութում