Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը մոտ 90 մեքենա է տարել տուգանային հրապարակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8FjgKiNM2sg

Երեկ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի միայն կենտրոնից ոստիկանությունը մոտ 30 մեքենա է տարել տուգանային հրապարակ, իսկ ամբողջ քաղաքից՝ 80-90։ Այս մասին հայտարարվել է Բաղրամյան պողոտայում ակցիայի ժամանակ։ «Սկզբում ոստիկանները ոչինչ չեն բացատրել, ապա ոստիկանության բաժնում ասել են, թե ազդանշան տալու համար են այդ արել»,-առավոտյան հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակտիվիստները կոչ են անում ոստիկանությանը  վերադարձնել մեքենաները։ Առավոտյան Բաղրամյան պողոտայում գտնվող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցել է նրանց հետ։ «Ում վրա խախտում կա, արձանագրություն կկազմեն, կտան, իսկ ով խախտում չունի, առանց դրա կվերադարձնեն»,-շեշտել է նա։ Պատգամավորը հորդորել է ակցիայի մասնակիցներին գնալ մեքենաների ետևից։