Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը սթափության կոչ է անում. Փակել են Մաշտոցի պողոտան

Քաղաքականություն
drosh

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ժողովրդին սթափության կոչ է անում. քիչ առաջ իրավիճակը Բաղրամյան պողոտայում կտրուկ լարվեց: Ոստիկանապետը խոստացավ, որ գործողություններ չեն իրականացնելու, սակայն պետք է սթափվել՝ այս երկրի համար մարդիկ են զոհվել; Իսկ ոստիկանական ուժեր կենտրոնացնելու պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր: Մաշտոցի պողոտայում գործողությունները համակարգում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. նա ասաց, որ եթե Մաշտոցի պողոտան չբացեն, կտրուկ գործողությունների կդիմեն: Ոստիկանները առաջնային պատը ուժեղացրել են, կարմիր բերետավորներ են շատացել, մի պահ քաղաքացիները փորձում էին մոտենալ ոստիկանական պատին, աղբամանների՝ բարիկադների  վրայով; Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնեց, որ կարծես թե զինված մարդիկ են հայտնաբերվել: Այս մասին հայտարարություն կլինի: