Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատների կոչը՝ իշխանություններին

Քաղաքականություն
83a90c64971b49a79f32928d9c14b144

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները: Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ և ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին և քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ: Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 23 հունիսի, 2015թ. ք. Երևան