«Իմ անձնական հարցը ես լուծել եմ». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի կարծում, որ Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում իր ելույթը քվեարկությունից առաջ իր ազդեցությունն ունեցավ խորհրդի անդամների վրա։ «Ես հանդես եմ եկել խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ։ Պոլիտեխնիկի կանոնադրությամբ խորհրդի անդամներն իրավունք ունեն բացահայտ հայտնելու իրենց տեսակետը։ Ես ակնարկներ արեցի գեղեցիկ ձևով, ոչ թե ուղիղ խոսքով»։ Նախարարը նաև շեշտեց. «Իմ անձնական հարցը ես լուծել եմ։ Մնացած բոլոր խնդիրները, որ ծագել են ընթացքում, բացարձակ կապ չունեն անձնական հարցերի հետ։ Ես ազատ եմ, քանի որ շաղկապված չեմ ոչ մի բուհի ղեկավարի հետ։ Ես գուցե կտրուկ եմ, բայց արդարամիտ եմ ու շիտակ»։ ԿԳ նախարարն ասում է, որ այս դարում դժվար է ղեկավարին մեկուսացնել իրականությունից, եթե նա ուզում է իմանալիրականությունը։ «Ես ուզում եմ իմանալ դա։ Դրա համար եմ շփվում սոցիալական ցանցերում, լսում ուսանողների ահազանգերը»։ Հարցին, թե շոուն ավարտվե՞ց, պարոն Աշոտյանը խուսափողական պատասխան տվեց. «Կարծում եմ, որ կոնտեքստից կտրելով այդ արտահայտությունը, դուք փնտրում եք սկանդալային վերնագիր»։