Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մնում է Հայաստանի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞, վերցրեք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
նիկօլ

«Անկեղծ ասաց զարմացած եմ, որ որեւէ պետության մեջ կարող է այսպիսի օրենքի նախագիծ լիներ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծին. «Նախագիծը, ըստ էության ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, են կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է»։ Փաշինյանի գնահատմամբ, այս օրենքը հակապետական է. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին, ու կարողա շարունակվի. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին , Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին,Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում եմ՝ բոլոր քաղաքների անունների տակ գնապիտակներ կպցնենք, Դիլիջանն՝ արժի էսքան , Սյունիքը՝ էսքան, մնում է ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞, վերցրեք»։ Ավելին՝ տեսանյութով