A
A
ՀՀԿ-ականները քվեարկեցին միմյանց փոխարեն
Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրն այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 83 կողմ, 1 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Միակ դեմ քվեարկողը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր: ԱԺ-ն վավերացրեց նաեւ Ղրղըզստանի Հանրապետության ԵՏՄ-ին միանալու մասին երեք պայմանագրերը: Պատգամավորներից որեւէ մեկը վարման կարգով հանդես չեկավ: Ի դեպ, քվեարկություններին բացակա ՀՀԿ-ականների փոխարեն քվեարկեցին, կոճակ սեղմեցին նրանց գործընկերները: Մասնավորապես, Ալեքսան Պետրոսյանը՝ Սեյրան Սարոյանի փոխարեն, իսկ Համլետ Հարությունյանը՝ Մանվել Բադեյանի: