Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որդին վազում էր հոր համար, եւ դրանով ամեն ինչ ասված է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shahen-harutyunyan

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ամեն գնով չէր ցանկանա հավանություն տալ կամ դատապարտել Շահեն Հարությունյանի քաղաքական սրընթաց վազքը  «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, բայց. «Մենք մաքսիմալ պիտի երկրի ներսում կարողանանք պահենք այն վարքագիծը, որպեսզի մեր երկրի հեղինակությունը, վարկանիշը դրանից չտուժի»։ Հանրապետական Կարեն Ավագյանը մխիթարում է՝ բացարձակապես չի վտանգի մեր վարկը, աշխարհն էլ չիմացավ, որ մենք քաղղբանտարկյալ ունենք. «Մենք քաղբանտարկյալ չունենք»։ Բայց տեղի ունեցածի մասին գրել են պորտուգալական թերթերը, «Վաշինգթոն Փոսթը»։ Հայաստանը պետք չէ, որ ամաչի այդ հրապարակումների համար. «Բոլոր երկրներն ստեղ դեսպանություն ունեն, դեսպանությունները շատ հստակ գիտեն բոլորի կենսագրությունները եւ ով ինչի համար է։ Այսինքն, եթե որեւէ խնդիր լիներ քաղաքական որակումների, վաղուց էդ քաղաքական որակումներն եղած կլիներ»։ Էդվարդ Շարմազանովը մարզադաշտում է եղել եւ անմիջապես չի իմացել, որ որդին հանուն հոր է դուրս եկել մարզադաշտ եւ սլացել աշխարհի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի աջ կողքով։ Ռոնալդուի մասով հարցեր կան. «Աշխարհահռչակ ֆուտբոլիստն ո՞վ ա։ Իմ համար աշխարհահռչակ ֆուտբոլիստը Հենրիկ Մխիթարյանն ա»։ Այնուամենայնիվ, պարոն Շարմազանովն ինքը տեսավ, որ լուրջ մարզումներ անցած մեր ոստիկաններն անգամ չէին հասցնում Շահենի հետեւից։ Տղայի արագության մասին ոչինչ չի կարող ասել. «Ես թեթեւ ատլետիկայի մարզիչ չեմ, որ գնահատեմ»։ Վազքը, սակայն, նա գնահատում է զգացական տեսանկյունից՝ որդին վազում էր հոր համար եւ դրանով ամեն ինչ ասված է։