A
A
Արտերկրում զինծառայողների բուժումը կհոգա կառավարությունը. Օրինագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր միաձայն, առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» նախագիծը: Կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: Օրինագծով նախատեսվում է. Առաջնագծում և մարտական հերթապահության իրականացման ժամանակ վիրավորված կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնելու ծախսերը հոգալու է ՀՀ կառավարությունը՝ բյուջետային միջոցներով: