Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանց նպատակն է զրկել Հայաստանը քիմիական լուրջ արդյունաբերությունից»

Տնտեսություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

«Իշխանությունը հայտարարում է, որ մինչև հուլիսի 15-ը կլուծի նաիրիտցիների հարցը։ Այդ խնդրի լուծման շնորհքը հենց նրանց՝ նաիրիտցիներին է պատկանում»,-Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Նա նաև հայտնեց, թե իր ձեռքի տակ կարևոր փաստաթղթեր ունի, որոնք իշխանության կողմից գաղտնի են պահվում։ «Միջազգային կառույցներ, այդ թվում՝ ռուսական «Ռոսնեֆտ»-ն ուսումնասիրություններ է կատարել, որից հետո նշել է, թե «Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անհնար է»։ Պատգամավորն առաջարկում է այս հարցով քննարկում կազմակերպել, քանի որ այդ հայտարարություններն անհիմն է համարում։ «Այդ կազմակերպությունների նպատակն է զրկել Հայաստանը քիմիական լուրջ արդյունաբերությունից»,-շեշտեց նա։ Իսկ գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը վերջինս վստահեցրել է, թե պատրաստ է ընդունել բոլոր այն գործարարներին կամ շահագրգիռ կազմակերպություններին, որոնք պատրաստակամ կլինեն ներդրումներ անել՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար։