Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ թալանին»-ը դեմ է էլեկտրաէներգիայի նույնիսկ մեկ լումայով թանկացմանը (տեսանյութ)

Տնտեսություն
vaghinak-shushanyan

Ռուսական ընկերության տնօրինության տակ գտնվող ՀԷՑ-ը ազդում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա. պնդում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի ուղարկած հայտերի ժամկետները նա պատահական չի համարում։ Ու որպեսզի սցենարն ըստ նրանց ծրագրածի չգնա, հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի. «Մենք պետք է դիսկուրս պահանջենք, մենք պիտի ասենք, որ տեղի է ունեցել հանցագործություն եւ պահանջում ենք պատասխանատվություն»։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեմ են  էլեկտրաէներգիայի նույնիսկ մեկ լումայով թանկացմանը։ Վաղինակ Շուշանյանն ասում է. «Իրենք մտածում են՝ մենք մոռացել ենք անցած տարվա հիմնավորումը, որը անտեղին է, մենք լիքը ՀԷԿ-եր ունենք, թող էներգիա ստանան, մինչեւ ատոմակայանը վերագործարկվի»։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ նախաձեռնությունն ավելի վճռական է տրամադրված եւ պատրաստ է պայքարել՝ թեկուզ առանց քաղաքական ուժերի աջակցության։ Ավելին՝ տեսանյութով