Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր վարկի ձեւակերպմանը դեմ էին «Ժառանգությունն» ու Ն. Փաշինյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
56c5914b8bf4748a2d26aeb0bc1ce6dd

ԱԺ-ն այսօր 72 կողմ, 4 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այսպիսով 7 մլն եվրո վարկ է տրամադրվում համայնքներին, որից 3,5 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կոչ արեց չքվեարկել. «Կառավարությունը պետք է հետ տանի նախագիծն ու վերամշակված, ճիշտ ձեւակերպումներով բերի, այդ դեպքում ես առաջինը կոչ կանեմ կողմ քվեարկել: Եկեք փնթի մոտեցում չցուցաբերենք վարկային ծրագրերին»: Դեմ էին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցությունը։