Ղարաբաղում քաղաքական նոր կուսակցություն է ստեղծվել
Նախաձեռնողական խմբի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետական կուսակցության/ ստեղծման մասին Հարգելի քաղաքացիներ, Ազգային ազատագրական շարժման սկզբից առ այսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա: Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի: Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինտիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել: ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ: Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը: Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք ԼեռնայինՂարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետական կուսակցության/ ստեղծման մասին: Նախաձեռնողական խմբի համանախագահողներ. Կարեն Օհանջանյան`փիլիսոփայության գիտությունների դոկտոր,ԼՂՀ<<Հելսինկյան նախաձեռնություն-92>>կոմիտեի կոորդինատոր,<<Սոցիալական արդարություն>> կուսակցության նախագահԱրևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, <<Վիտա>>ՀԿ նախագահ, Արարատ Պետրոսյան` <<Մեր տունը Հայաստանն է>> կուսակցության նախագահ, Հայրապետյան Արթուր` <<Առաջ Արցախ>> ՀԿ նախագահ: 17 մայիսի 2015 թվական ք. Ստեփանակերտ