«Թե Յուվեցի Կարոն, թե մնացածը ինձ քիչ են հետաքրքրում». Համլետ Հարությունյան (տեսանյութ)
ՀՀԿ Պատգամավոր Համլետ Հարությունյանը շատ կցանկանար, որ սփյուռքը նույնպես Հայաստանում նախագահ ընտրի. «Ի վերջո հայության մեծ մասը ապրում է սփյուռքում»։ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն առանձնապես ճիշտ չի համարի սփյուռքի մասնակցությունը նախագահի ընտրությանը. «Կարելի է հաշվի առնել կարծիքը, բայց պիտի ընտրի էն ժողովուրդը, որն ապրում ա նախագահի կողքին»։ Հովհաննես Սահակյանի համար տարօրինակ չէ, որ աշխարհում չկա մի երկիր, որ սփյուռքը կոնկրետ պետության նախագահ ընտրի. «Աշխարհում չկա մի երկիր, որ հայերի նման ունի սփյուռք»։ Նախագահի ընտրության մյուս տարբերակն Ազգային Ժողովի միջոցով ընտրվելն է։ Նշանակում է մեր ընտրական մեխանիզմներով անխուսափելի է դարձյալ հանրապետականի թեկնածուի հաղթանակը. «Դե հիմի որ Հանրապետականը հզոր կուսակցություն ա, ի՞նչ անենք, գնանք ջու՞րը թափվենք։ Դուք էլ եղեք ըտենց»։ Թեպետ պատմաբան պատգամավորը չի կարծում, թե նոր Սահմանադրությունից հետո ՀՀԿ-ին կհաջողվի Ազգային Ժողովում բացարձակ մեծամասնություն վերցնել. «Անգամ եթե 51 տոկոս հավաքի մեծամասնությունը, ինքը էլի կոալիցիոն իշխանություն պետք է կազմի, որովհետեւ խորհրդարանում կան օրենքներ, որոնք ոչ թե 51 տոկոսով է, այլ որակյալ մեծամասնությունով է»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ասում է, որ հայեցակարգում դրված են մեխանիզմներ, որոնք կբացառեն որեւէ քաղաքական ուժի Ազգային Ժողովում բացարձակ մեծամասնություն վերցնելը. «Եթե ժողովուրդը որոշի, որ 100 տոկոս իր ձայները տալու է, կամ 90 տոկոս տալու է մեկ քաղաքական ուժի, էս դեպքում կարծես թե անելիք չկա»։ Ինչ վերաբերում է բարեփոխումներում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների երաշխավորման բացակայությանը, պարոն Սահակյանն ասում է, որ այդպիսի ընտրությունները յուրաքանչյուրի հոգու մեջ է, ընտրական օրենսգիրքը ապահովում է մնացածը. «Մեր մոտ, երբ որ նույնիսկ ընտրական պրոցեսում տոկոսային առումով 20 տոկոսի տարբերություն կա, կամ 10, կամ, չգիտեմ, հազարավոր ձայների, միեւնույն է, մենք փորձում ենք հետընտրական պրոցեսները ցնցումներով տանել»։ Ընտրություններից հետո ընտրացուցակները, որոնց հրապարակումը համապետական վերջին բոլոր ընտրություններում եղել է ընդդիմության պահանջը, ըստ Հովհաննես Սահակյանի միշտ էլ բաց են եղել, ինքը զարմանում է, որ ընդդիմությունը դրանք չի տեսել. «Կարող են դիմել, եթե քաղաքացին մտածում է, որ ինքը չի եկել, կարող է դիմել ԿԸՀ կամ Սպիտակի թիվ 8 ընտրատեղամաս եւ իմանալ Պետրոսյան Պետրոսն էկե՞լ է, թե չի եկել»։ Ի դեպ, Համլետ Հարությունյանն անհամբեր է սպասում նոր խորհրդարանին՝ դա բոլորովին ուրիշ է լինելու, սակայն վստահ չէ, թե առանց Կարո կարապետյանի կամ Մհեր Սեդրակյանի. «Թե Յուվեցի Կարոն, թե մնացածը ինձ քիչ են հետաքրքրում»։