Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենց տանկ էր տեսնում, սկսում էր արտասվել (տեսանյութ)

Քաղաքականություն
Tadevosyan-nkarrrrr

Հաղթանակի զբոսայգում մի քաղաքացի առանձնանում էր. նա եկել էր՝ մի նկար ձեռքին։ Պարզվեց, որ նկարում նրա հորեղբայրն է, ով զոհվել է Հայրենականի ժամանակ։ «Չէի կարող չբերել նկարը, շուտվանից կախված էր պատից, ու էսօր որ 70 տարին է հաղթանակի, ինքը մասնակից է եղել, ասի, պետք է անպայման նկարը տանեմ։ Ինքն իր ջահել կյանքը նվիրեց երկրին, ժողովրդին ու հիմա պետք է ժողովրդի հետ մասնակցեր այս տոնին»,-ասում է Հայրենականում զոհված Վաղինակ Թադևոսյանի զարմիկը՝ Սամվել Թադևոսյանը։ 1922 թվականին ծնված նրա հորեղբայրը 19 տարեկան է եղել, երբ գնացել է պատերազմ։ 3 տարի անց զոհվել է։ «45 թվի ապրիլի վերջին տատիկս վերջին նամակն է ստացել հորեղբորիցս։ Ես երբ փոքրիկ էի, հիշում եմ, որ տատիկս կինոների մեջ հենց տանկ էր տեսնում, սկսում էր լաց լինել, որովհետև հորեղբայրս տանկիստ է եղել»,-հուզմունքով պատմում է Սամվելը։