A
A
ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինIBF-ի վարկածով 50.8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մրցամարտը իռլանդացի Դեմյեն Կելլի հետ ամենյան հավանականությամբ չի կայանա:
25-ի կայանալիք մրցամարտի կազմակերպիչները անհրաժեշտ միջոցներ չեն գտել շոուն կազմակերպելու համար: Rush Promotions կազմակերպությունը, որը նաեւ կազմակերպել է Դարչինյանի օգոստոսյան մրցամարտը, մինչ այժմ չմարած պարտքեր ունի եւ նոր միջոցները բացակայում են:
Ներկայումս Դարչինյանի գործակալը նոր տարբերակներ է փնտրում նշված մրցամարտը անցկացնելու համար: Հավանաբար մրցամարտը կկայանա ավելի ուշ, սակայն ոչ թե Ավստրալիայում, այլ Վախթանգի մրցակցի հայրենիքում՝ Իռլանդիայում: