Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհար Ենոքյան.«Ինչպես կզգա անմեղ մարդը, որ ընկնի այսպիսի տեղ». Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
22

Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահվման վայրից դուրս գալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր , ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին դիմավորեցին ծափերով ու ծաղիկներով: Նրա կողքին էին պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյաննը: Գոհար Ենոքյանն ասաց.«Գիտեմ, որ հիմա զգում եք, որ ես շատ հուզված եմ, իմ պաշտպանը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ կոլեգաներին, ընկերներին, հարազատներին, պատգամավորներին, բոլոր մարդկանց, ովքեր չէին կասկածում իմ մաքրության մեջ»: Իր մեղադրանքի հետ կապված ասաց, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.«ժամանակը կգա, դա կպարզվի.«Անմեղ մարդը, ինչքան ուզում են ստորացնեն, չի ստորանա: Վերեւն Աստված կա»: Ըստ նրա, նպատակն այս ամենի այն էր, որ ուզում են խլել իր հիմնարկն իր ձեռքից: «Կարծում եմ,ինձ սիրողները, հարգողները որ կան, որ կարողացան ճշմարտությունն ի հայտ գա, մեծ օգուտ տվեցին:Կարծում եմ , հասկացան, որ այսպես չի լինի»: 3 2 1 5 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով