Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայությունից խուսափածները կարող են մուծվել եւ հանգիստ ապրել

Քաղաքականություն
parliament

Ազգային ժողովն այսօր 104 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունը նախատեսում է, որ 1992 թվականից մինչ օրս պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը, չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե խուսափած յուրաքանչյուր տարվա համար վճարեն 200 հազար դրամ: Խոսքը վերաբերում է հիմնականում ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր մինչեւ զորակոչային տարիքի հասնելը հեռացել են Հայաստանից: