A
A
Հալեպում պայթեցվել է Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին
Հալեպում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին պայթեցվել է զինյալների կողմից,- այս մասին տեղեկանում ենք Ալ- Մոնիտոր կայքից։
Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված ու տեղադրված ռումբերի միջոցով։ Պայթունի հետևանքով փլուզվել է միայն զանգակատան մի հատվածը։ 15-րդ դարին թվագրվող եկեղեցին հայկական համայնքի կարևորագույն կենտրոններից է, այնտեղ գտնվում է ինչպես գերեզմանատուն, այնպես էլ պահվում են սրբապատկերներ, խաչքարեր, հայկական մշակութային ժառանգության նմուշներ։
