Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք գրանցել ենք մարտավարական նահանջ. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
himnadir10

Ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանի նախատեսած մոբիլիզացիան տեղի չունեցավ. այսօր հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը։ Նրա խոսքերով՝ այն տեղի չունեցավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ «Պատճառներից մեկը մեր ընկերների ձերբակալությունն ու վախի մթնոլորտն էր, իսկ մեր թերությունը այն էր, որ չկարողացանք կանխել։ Մենք գրանցել ենք մարտավարական նահանջ»։ Նրա խոսքերով՝ իրենց բողոքի ակցիաները, սակայն, չեն դադարում։ Ի դեպ, մինչեւ մայիսի 10-ը Երեւանի քաղաքապետարանը արգելել է նրանց հավաքներ անցկացնել Երեւանի կենտրոնում։ Մայիսի 10-ից հետո էլ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու համար նոր իրազեկումներ են ներկայացվել, սակայն դեռ պատասխան չունեն։ «Ի պաշտանություն մեր ազատազրկված ընկերների, ակցիաներ ենք նախատեսել, եւ եթե նույնիսկ շարունակեն արգելել, օրենքի սահմաններում քայլեր կձեռնարկենք»,-նշեց Հիմնադիր խորհրդարանի ժամանակավոր համակարգողը։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի համար։ Նրանցից Գեւորգ Սաֆարյանը արդեն 13- րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Լուրեր էին շրջանառվում, որ նա խցակիցների հետ խնդիրներ է ունեցել, այդ իսկ պատճառով էլ հացադուլ է սկսել։ Երեկ նրան այցելած պաշտպան Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը Գեւորգ Սաֆարյանին որոշել է թիվ 60 խցից տեղափոխել թիվ 67 խուց։ Առայժմ Գեւորգ Սաֆարյանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը։