Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայերն ու իրանցիները քիչ են տեղեկացված միմյանցից». իրանցի (տեսանյութ)

Քաղաքականություն
Iranci-nkarrrrrrr

«Հայ ու իրանցի ժողովուրդներն իրար լավ չեն ճանաչում»,-վստահ է «Իրան-Հայաստան» միության տնօրեն Ռեզա Դամավանդին։ Այժմ իրենց միության հիմնական խնդիրն է երկու երկրներն ավելի մոտեցնելը։ «Եթե որևէ բան է անձին հարկավոր, ինքը դա պետք է հեռվից բերի, բայց եթե իմանա՝ հարևանն ունի, արդեն նրանից ձեռք կբերի։ Նույնն Իրանի ու Հայաստանի դեպքում է»,-շեշտում է նա։ Ասում է՝ երկու ժողովուրդները քիչ են տեղեկացված միմյանց հնարավորությունների մասին։ «Իրանում «Նավազի» անունով առաջատար բժշկական կենտրոն կա, որտեղ լյարդի փոխպատվաստման համար աշխարհի շատ երկրներից գալիս են վիրահատության։ Իսկ մեր հարևան երկրները չգիտեն այդ մասին և օգտվում են այլ երկրների բժշկական հաստատություններից։ Նման օրինակ կարելի է բերել շատ հարցերի համար»,-ասում է պարոն Դամավանդին։ Այս ապրիլի 24-ին, ինչպես ամեն տարի, Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու Սպահան քաղաքում քայլերթ ու հավաք է անցկացվում։ «Իրան-Հայաստան» միության տնօրենը նշում է, որ հիշատակի արարողություններ ամեն տարի պարտադիր անցկացվում են։ Հարցին, թե ինչ ձևով պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, նա նշում է, որ նախևառաջ Հայաստանը պետք է ճանաչելի դառնա ամբողջ աշխարհին։ Պարոն Դամավանդին առաջիկա երեք օրերին դեռ Հայաստանում է լինելու, անպայման այցելելու է Ծիծեռնակաբերդ։