Երբ հանգիստ կքնենք՝ գիտի Ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրի ներկայացուցիչը
«Ես պատիվ ունեմ հայտարարելու, որ մենք առաջին երկիրն էինք, որ ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը»,- այսօր հայտարարեց Ուրուգվայի պատգամավորների պալատի փոխնախագահ Պաբլո Ավդալան՝ հավելելով, որ այդ որոշման հետ բազմաթիվ մարտահրավերներ են առաջ եկել իր երկրի համար: «Եղեռնի դեմ պետք է մշտապես պայքարել, անգամ հարյուր տարի անց պետք է պայքարել Թուրքիայի ձեռնարկած գործողությունների դեմ։ Մենք պետք է ինքներս ժողովրդավար երկրներին հասցնենք ու հարգենք մարդու իրավունքները: Երբ Մեծ եղեռնից 100 տարի անց, պաշտոնապես 24 երկիր է ճանաչել Ցեղասպանությունը, ես կարծում եմ, որ դա բավարար չէ, սա ինքնաքննադատություն է, որ պետք է հաշվի առնենք ու համապատասխան գործողություններ ձեռնարկենք: Մնալ խաղաղության մեջ դժվար կլինի, պետք է կանխարգելենք, եթե չպայքարենք, սա կկրկնվի, և հստակ քայլեր պետք է ձեռնարկենք այս ժխտողականության դեմ»,- ասաց Ուրուգվայի ներկայացուցիչը: Նա վստահեցրեց, որ բոլոր այն երկրները, որոնք իրենց համարում են ժողովրդավար, նույնպես պետք է ընդգրկվեն այս խնդրի լուծման մեջ: Միայն այդ դեպքում բոլոր ցեղասպանությունները, որ մարդկությունը տեսել է, վերջնականապես կճանաչվեն. «Միայն դրանից հետո մենք հանգիստ կքնենք»: